Բարբիի բնակարան. Քայլի Ջենները ցույց է տվել իր տան ինտերյերը

0

Հայտնի մոդել, կոսմետիկայի ապրանքանիշի հիմնադիր Քայլի Ջենները Architectural Digest հայտնի հրատարակությանը պատմել է՝ ինչպես է ապրում եւ հանգստանում։ Ջենները տպավորիչ կարիերա է ստեղծել, գլխավորել Forbes-ի՝ ամենաբարձր վարձատրվող մինչեւ 30 տարեկան հայտնիների ցանկը։ Նա ընդամենը 21 տարեկան է։ Ջենները նաեւ դուստր ունի եւ օրինակ է շատ երկրպագուների համար։

Картинки по запросу KYLIE JENNER BARBIE home room

Թեեւ Քայլիի տունը բազմաթիվ գլամուրային գույներ ունի եւ հիշեցնում է յուրաքանչյուր աղջկա երազանքի՝ Բարբի տիկնիկի տունը, համադրում է ինտերյերի՝ բոլորովին տարբեր էլեմենտներ։

 

Քայլիի՝ Լոս Անջելեսում գտնվող բնակարանի դիզայներ Մարտին Լոուրենսը նշում է, որ այն պահին, երբ ստեղծվում էր Քայլիի երազանքի տունը, նա այնքան երիտասարդ էր, որ նույնիսկ օրենքով չէր կարող ալկոհոլ օգտագործել։ Ջենների տունը գտնվում էաստղային մայրիկի՝ Քրիս Ջենների բնակարանից ոչ հեռու։ Դիզայները հավելել է, որ տանն ամեն ինչ ոճային է ու գեղեցիկ, չկա ոչ մի թանկարժեք բան, որին չի կարելի ձեռք տալ, պարել, նստել կամ քայլել։

«Ես Մարտինին ասել եմ, որ ցանկանում եմ թարմ, ուրախ մթոնոլորտ ստանալ, որը կհամապատասխանի իմ զգացմունքներին։ Գույնն անխուսափելի էր։ Ես սիրում եմ վարդագույնը եւ ցանկանում էի տեսնել այն։ Պահարաններն ու գլամուրային սենյակը շատ կարեւոր էին ինձ համար։ Կարեւոր է ցանկացած արկղի չափը, քանի որ դրանք համապատասխանում են կոնկրետ ապրանքների եւ հագուստի։ Ես երկար ժամանակ եմ անցկացնում այդ սենյակներում, այդ պատճառով պետք է վստահ լինեինք, որ դրանք իդեալական են»,- իր երազանքների տան մասին պատմել է Քայլի Ջենները։

 

Տանը 20-րդ դարի հայտնի կանանց բազմաթիվ նկարներ կան՝ Մերիլին Մոնրո, Օդրի Հեփբերն, Թվիգի, Բրիջիթ Բարդո եւ այլն։ Տանը նաեւ հայտնի նկարիչների նկարներ կան՝ Բյու Դան, Էնդի Ուորհոլ.

Картинки по запросу KYLIE JENNER BARBIE home room

Leave A Reply

Your email address will not be published.