Եվրոպայում ավտոմեքենա վարելու համար ամենավտանգավոր երկիրը Ավստրիան է

0

Ավստրիայում ավտոմոբիլային վթարի ենթարկվելու հավանականությունն ինն անգամ ավելի մեծ է, քան Դանիայում: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:

Ավստրիայում 10 հազար բնակչին բաժին է ընկնում 44 վթար, իսկ Դանիայում՝ ընդամենը հինգ, ինչը վկայում են Պատահարների գծով եվրոպական հանձնաժողովի տարեկան հաշվետվության տվյալները: Նաեւ բավականին վտանգավոր են ուղեւորությունները Գերմանիայով (37 վթար) եւ Բելգիայով (35):

Միայն փոքր-ինչ են ավելի լավ Սլովենիայի, Պորտուգալիայի, Մալթայի եւ Իտալիայի ցուցանիշները. այնտեղ վթարների թվաքանակը 10 հազար բնակչի հաշվով կազմում է մոտավորապես 30:

 

Картинки по запросу Ավստրիա

Ավտոսիրողների համար ամենաանվտանգ երկրներ են ճանաչվել Կիպրոսը (10 հազար բնակչին՝ 7,5 ավտոապատահար) եւ Ֆինլանդիան (8,5):  Մեծ Բրիտանիան ցուցակում զբաղեցրել է 19-րդ տեղը, այնտեղ 10 հազար բնակիչ հաշվով գրանցվել է 22 դժբախտ դեպք:

Վթարների ռիսկը նվազեցնելու համար փորձագետները խորհուրդ են տալիս ավելի լավ ուսումնասիրել ճանապարհային երթեւեկության կանոնները եւ նվազագույնի հասցնել շեղող գործոնների ազդեցությունը ճանապարհին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Եվրոպայում ավտոմեքենա վարելու համար ամենավտանգավոր երկիրը Ավստրիան է

Աղբյուրը ՝ 168.am

Leave A Reply

Your email address will not be published.