Նիհարում ենք Ջենիֆեր Լոպեսի եւ պարում Եգոր Կրիդի հետ

0

2019թ.-ը սկսվեց #10YearsChallenge մասշտաբային չելենջով, որի շրջանակներում աստղերը կիսվում են տասնամյա վաղեմությամբ լուսանկարներով։ Շատ աստղեր փորձում են կրկնել դրա հաջողությունը։

Ռուս օգտատերերի շրջանակնում մեծ հայտնիություն է ստացել Եգոր Կրիդի չելենջը։ Երգիչն առաջարկում է նկարահանել պարը «Крутой» երգի հնչյունների ներքո եւ օգտագործել #крутойчеллендж հեշթեգը։

 

Սակայն ամենայն հավանականությամբ ամեհայտնին նիհարելուն նվիրված չելենջը կլինի՝ 10 օր հարկավոր է առողջ սնվել՝ սննդակարգից բացառելով մթերքը, որը շաքար եւ ածխաջրեր է պարունակում։

Չելենջի հեղինակը Ջենիֆեր Լոպեսն է։ Երգչուհին տեսանյութ է հրապարակել, որում խոստովանել է, որ սիրելիի՝ Ալեքս Ռոդրիգեսի հետ արդեն ավարտում են դիետան եւ այն բազմազան դարձնելու համար հետեւորդներին առաջարկում են միանալ իրենց։ Հոլովակի ավարտին Ռոդրիգեսը հայտնել է, որ չի համբերում, մինչեւ դիետան կավարտվի՝ մեծ պիցցա ուտելու համար։

Похожее изображение

Leave A Reply

Your email address will not be published.