Քրիս Բրաունը ձերբակալվել է բռնաբարության կասկածանքով

0

Հայտնի է դարձել, որ ճանաչված երգիչ Քրիս Բրաունը Փարիզում ոստիկանության կողմից ձերբակալվել է։ Նա կասկածվում է բռնաբարության մեջ, հայտնում է Radaronline-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Բրաունին բռնաբարության մեջ մեղադրել է 24-ամյա մի կին։ Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել հյուրանոցի համարում՝ հունվարի 16-ի գիշերը։ Տուժողն աստղի հետ ծանոթացել է ակումբներից մեկում, որը գտնվում է Ելիսեյան դաշտերում։

Երգչի ներկայացուցիչները դեռեւս ոչ մի կերպ չեն մեկնաբանում միջադեպը։ Քրիս Բրաունին 2018թ.-ին մեղադրել են թմրանյութերի օգտագործմամբ ուղեկցված երեկույթի կազմակերպման մեջ, որի ընթացքում բռնաբարել են մի կնոջ, սակայն նա անմեղությունը հաստատող ապացույցներ է ներկայացրել։

 

Похожее изображение

Երկու տարի առաջ երգիչը հայտնվեց քննության ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ Լիզյեն Գուտերեսը նրան մեղադրեց մասնավոր երեկույթի ընթացքում իր նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Իսկ 2009թ.-ին Բրաունը ծեծի էր ենթարկել երգչուհի Ռիհաննային, ում հետ հանդիպում էր։ Նրան ձերբակալել էին ու դատապարտել 5 տարվա պայմանական ազատազրկման։

 

Картинки по запросу chris brown rihanna

 

Картинки по запросу chris brown

Leave A Reply

Your email address will not be published.