Ձնատեղման պատճառով Էյֆելյան աշտարակը փակել են այցելուների համար

0

Այցելուների մուտքը Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակ, դադարեցված Է Ֆրանսիայի մայրաքաղաքում սկսված ձյան առատ տեղումների պետճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ձնատեղման պատճառով ես ներկայում փակ եմ հանրության համար»,- ասված Է Twitter ցանցում աշտարակի պաշտոնական օգտահաշվում:

Բացառություն Է արվում սոսկ այն այցելուների համար, որոնք ճաշ են ամրագրել հուշարձանի ռեստորանում: Փարիզում ձյունը տեղում Է հունվարի 22-ի առավոտից՝ քաղաքի փողոցներ իջնելով խիտ փաթիլներով: Կարճ ժամանակամիջոցում քաղաքն սպիտակ ծածկոց Է հագել, որի բարձրությունն արդեն մեկ սանտիմետրից ավելի Է: Սպասվում Է, որ տեղումները կշարունակվեն նաեւ հունվարի 23-ին:

Էյֆելյան աշտարակը Ֆրանսիայի գլխավոր խորհրդանիշերից մեկն Է, տարեկան այն մի քանի միլիոն մարդ Է այցելում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Leave A Reply

Your email address will not be published.