Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում Արման Աբովյանին կփոխարինի Միքայել Մանրիկյանը

0

Այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստ, որը վարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։


«Որոշում է կայացվել, որ խմբակցության ղեկավարի պաշտոնում Արման Աբովյանին փոխարինելու է ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը: <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության ցուցակով Երևանի ավագանու շարքերը համալրելու է Լյուդմիլա Սարգսյանը»,–ասված է հաղորդագրության տեքստում։

Աղբյուրը ՝ Lurer.com

Leave A Reply

Your email address will not be published.