Մայքլ Ջեքսոնի ազգականներին բարկացրել է երգչի մասին պատմող նոր վավերագրական ֆիլմի բովանդակությունը

0
Հունվարի վերջին «Սանդենս» կինոփառատոնում ցուցադրվելու է Մայքլ Ջեքսոնի մասին պատմող նոր վավերագրական ֆիլմ, որիի բովանդակությունը չափազանց բարկացրել է երգչի հարազատներին:
«Լքելով Նեվերլենդը» ֆիլմում ներկայացված դրվագներն, ըստ Ջեքսոնի ազգականների, ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև անարգում են երգչի հիշատակը: Ֆիլմում ներկայացվելու է, թե ինչպես է Մայքլ Ջեքսոնը գայթակղել անչափահասներին ու «սեռական կապի» մեջ մտել 10ամյա տղաների հետ: Ֆիլմի հերոսները, որոնք արդեն 30ն անց երիտասարդներ են, պատմելու են, թե ինչպես է այս կապը հետագայում անդրադարձել իրենց կյանքի վրա:
Ջեքսոնի հարազատներին զայրացրել է այս ամենը, քանի որ իրականում տարիներ առաջ երգչին ուղղված մեղադրանքները չէին հաստատվել. Ուեյդ Ռոբսոնն ու Ջեյմս Սեյֆչակը, որոնք ժամանակին հայտարարել էին, որ սեռական բռնության են ենթարկվել Ջեքսոնի կողմից, հետագայում հերքել էին իրենց իսկ մեղադրանքներն ու խոստովանել էին, որ Ջեքսոնն իրենց նկատմամբ սեռական բնույթի ոչ մի գործողություն չի կատարել:
Картинки по запросу michael jackson neverland film
Ջեքսոնի ազգականները համոզված են, որ այս ֆիլմի շնորհիվ հերթական անգամ փորձ է արվում ճշմարտությունն աղավաղելով՝ համբավ ձեռք բերել և վարկաբեկել երգչի հիշատակը՝ վիրավորելով նրա հարազատներին ու երկրպագուներին:
Картинки по запросу michael jackson neverland film

Leave A Reply

Your email address will not be published.