Ինչպես է օրական 3 բաժակ սուրճն ազդում գլխուղեղի, լյարդի և մյուս օրգանների վրա

0

Սուրճի օգտակարության ու վնասակարության վերաբերյալ վեճերը վերջին տարիներին չեն դադարում, սակայն տարբեր երկրների գիտնականների բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սուրճն այնուամենայնիվ օգտակար ըմպելիք է:

 

Image result for Սուրճ

Այնուամենայնիվ՝ գիտնականները հավաստում են, որ օգտակար լինելու համար սուրճը պետք է լինի միայն բնական: Բացի այդ, այն ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել:

Գիտնականների խոսքով՝ կոֆեինի օրական թույլատրելի չափաբաժինը 300-500 մգ-ն է, մինչդեռ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեկ բաժակ սուրճը պարունակում է միջինում 100 մգ կոֆեին: Սա նշանակում է, որ սուրճի օրական թույլատրելի քանակությունը, որն օրգանիզմին վնաս չի հասցնի, երեք բաժակն է:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սուրճի 4 ամենաօգտակար հատկությունները.

Սուրճի ազդեցությունը լյարդի վրա

Սուրճը նպաստում է լյարդի վերականգնմանը՝ ազդելով որպես հակաօքսիդանտ ու լեղամուղ միջոց: Պարբերաբար սուրճ օգտագործելը նվազեցնում է լյարդի ցիռոզի և լեղաքարային հիվանդության հավանականությունը: Բացի այդ, կոֆեինը նվազեցնում է հեպատիտի և լյարդի այլ հիվանդությունների առաջացմանը նպաստող ամինաթթուների քանակությունը:

Սուրճի ազդեցությունը գլխուղեղի վրա

Գիտափորձերը ցույց են տվել, որ սուրճը դրական ազդեցություն է ունենում հիշողության մի յուրահատուկ տեսակի վրա և դրանով իսկ օգնում է ավելի հստակ մտապահել տեղեկատվությունը: Բացի այդ, գիտնականները պարզել են նաև, որ օրական 3 բաժակ սուրճը 65 տոկոսով նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության առաջացման հավանականությունը:

Սուրճն ու շաքարային դիաբետը

Որոշ գիտնականներ պնդում են, որ օրական 2-3 բաժակ բնական սուրճը հիանալի կանխարգելիչ միջոց է 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեմ:

Սուրճն ու նյութափոխանակությունը

Կոֆեինի չափավոր քանակությունը խթանում է նյութափոխանակությունը՝ դրանով իսկ նպաստելով ավելորդ քաշի նվազմանը: Բացի այդ, կոֆեինը կարգավորում է լեպտինի՝ ճարպաշերտերի համար պատասխանատու հորմոնի մակարդակը: Այս հորմոնի մակարդակի բարձրացումը նվազեցնում է ուտելու ցանկությունը և օգնում է ավելի շատ էներգիա այրել:

Նյութի աղբյուրը՝ takprosto.cc

Leave A Reply

Your email address will not be published.