Ադելը հեռանում բեմից

0

Սիրված երգչուհի Ադելը որոշել է դադարեցնել երաժշտական կարիերան, հայտնում է DailyMaily-ը։ Լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ նա երաժշտական բիզնեսը փակելու հայտ է ներկայացրել, ինչպես նաեւ հրաժարվել համերգներ տալ։

Похожее изображение

«Ես դադար եմ վերցնում եւ պարզապես պատրաստվում եմ որոշ ժամանակ մայրիկ լինել։ Անհամբերությամբ սապսում եմ դրան։ Հնարավոր է՝ այլեւս երբեք ձեզ չեմ տեսնի համերգներիս։ Ով գիտի, բայց այս պահը կհիշեմ ամբողջ կյանքումս»,- խոստացել է Ադելը։

Պաշտոնական բացատրություն դեռեւս չի տրվել, սակայն ավելի վաղ հարցազրույցներում նա նշել է, որ ցանկանում է ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին եւ երկրորդ անգամ մայր դառնալ։

 

Картинки по запросу adele singer

Ադելը հայտնի է դարձել 19 տարեկանում։ Երգչուհին ալբոմ թողարկեց, որը նրան հայտնի դարձրեց, իսկ երեք տարի անց Ադելի մյուս ալբոմը մի քանի «Գրեմմի»-ի արժանացավ եւ Մեծ Բրիտանիայում չորս անգամ համարվեց պլատինե։

Աղբյուրը ՝ News.am

Leave A Reply

Your email address will not be published.