Գիտնականները պարզել են, որ գազավորված ըմպելիքը վտանգավոր է երիկամների համար

0

Մեծ քանակություններով քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործումը ոչ միայն տանում է ճարպակալման զարգացման, այլև զգալիորեն մեծացնում է երիկամների ծանր հիվանդություններ ձեռք բերելու վտանգը: Այս եզրակացությանն են եկել բժիշկները, որոնք հոդված են հրապարակել Clinical Journal of the American Society of Nephrology հանդեսում:

 

Похожее изображение

«Մենք գրեթե ոչինչ չգիտենք այն մասին, թե տարբեր ոչ ալկոհոլային խմիչքները, որոնք այսօր հասանելի են շուկայում, ինչպես են ազդում մարդու առողջության վրա: Օրինակ, մենք գրեթե տվյալներ չենք ունեցել այն մասին, թե դրանց որ տեսակներն են ամենից շատ նպաստում երիկամների հիվանդությունների զարգացմանը: Մենք լրացրել ենք այդ բացթողումը»,- հայտարարել է Բալթիմորի (ԱՄՆ) Ջոն Հոփքինսի համալսարանի աշխատակից Քեյսի Ռեբհոլցը: ԱՀԿ-ի ընթացիկ տվյալների համաձայն, այսօր աշխարհում դիտվում է ճարպակալման գլոբալ համաճարակ: Այդ համաճարակի գլխավոր «տարածողի» գլխավոր դերին, ինչպես ներկայում գտնում են բազմաթիվ բժիշկներ ու գիտնականներ, այսօր հավակնում են շաքարը և քաղցր ընպելիքները, որոնք վերջին երկու տասնամյակներում լայնորեն տարածված են ամբողջ աշխարհում:

Դրանց տարածման հետևանքները երևում են արդեն այսօր: Երկու տարի առաջ ամերիկացի հետազոտողները պարզել են, որ քաղցր գազավորված ըմպելիքների չափազանց շատ օգտագործումը հանգեցնում է տարեկան մոտավորապես 184 հազար մարդու մահվան: Այդ մահերի մեծ մասը բաժին է ընկնում Լատինական Ամերիկայի երկրներին և Միացյալ Նահանգներին:

Աղբյուրը ՝ 3 MILION Magazine

Leave A Reply

Your email address will not be published.