Պլատինե զարդերիզով երկնագույն ադամանդը դարձել Է Նյու Յորքի աճուրդի ամենաթանկ լոտը

0

Վառ երկնագույն ադամանդը դեկտեմբերի 5-ին 18,3 միլիոն դոլարով վաճառվել Նյու Յորքի Cristie՚s-ի թանկարժեք քարերի եւ ոսկերչական իրերի աճուրդում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են աճուրդային տան մամուլի ծառայությունում:

 

Սկզբնապես պլատինե զարդերիզով՝ 8,08 կարատ այս վառ ադամանդը գնահատվել Էր 13 – 18 միլիոն դոլար:
Արժեքով աճուրդի երկրորդ լոտը դարձել Է պլատինից եւ վարդագույն ոսկուց պատրաստված մանյակը՝ 15,56 կարատ հազվագյուտ վարդագույն ադամանդով, այն վաճառվել Է 9,5 միլիոն դոլարով:
Ինչպես հայտնել են աճուրդային տանը, հազվագյուտ թանկարժեք իրերի՝ դեկտեմբերի 5-ին կայացած աճուրդի ընթացքում ստացված ընդհանուր գումարը կազմել Է 69,2 միլիոն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Leave A Reply

Your email address will not be published.