Այս տարի Երևանի գլխավոր տոնածառը լրիվ նորն է լինելու. մանրամասներ (ֆոտո)

0

Այս տարի Երեւանի Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառը նորն է լինելու: Այս պահին հրապարակում ընթանում են նոր տոնածառի տեղադրման աշխատանքները, որը համակարգում են ռուսական ընկերության ներկայացուցիչները, որոնք էլ հենց բերել են տոնածառը:

Կազմակերպության ռուս ներկայացուցիչները NEWS.am-ի հետ զրույցում նշեցին, որ նոր տոնածառն ունենալու է 35 մետր, որը 3 մետրով բարձր է լինելու վերջին 7 տարիներին տեղադրվող տոնածառի բարձրությունից:

«Տոնածառը Ռուսաստանից ենք բերել, Հայաստանի Կառավարությունն է պատվիրել: Այն կունենա պայծառ լուսավորություն: Լույսերի երկարությունը հասնում է 220 կմ-ի: Շատ են լինելու խաղալիքները: Շատ գեղեցիկ է լինելու»,-նշեցին նրանք՝ հավելելով, որ այս նույն տոնածառից աշխարհում մի քանի տեղ կա, այդ թվում Ռուսաստանում:

Աղբյուրը՝ News.am

Leave A Reply

Your email address will not be published.