Մեսսին` ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

0

«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խաղարկության շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ: Խմբային փուլի 5-րդ տուրի հոլանդական ՊՍՎ-ի (2:1) հետ խաղում արգենտինացին դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Image result for messi

Մրցանակին հավակնում էին նաև «Լիոնի» ֆուտբոլիստ Մաքսվել Կորնեն, ով «Մանչեսթեր Սիթիի» (2:2) հետ խաղում դարձել էր 2 գոլի հեղինակ, «Նապոլիի» ֆուտբոլիստ Դրիս Մերթենսը` 2 գոլ «Ցրվենա Զվեզդայի» (3:1) հետ խաղում և «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը, ով նույնպես 2 գոլ էր հեղինակել «Բենֆիկայի» (5:1) հետ խաղում:

Image result for messi

Leave A Reply

Your email address will not be published.