Աշխատանքային գործունեությանս այս փուլն ավարտված է. Արամ Սուքիասյան

0

Երևանի քաղաքապետի արդեն նախկին տեղակալ Արամ Սուքիասյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Աշխատանքային գործունեությանս այս փուլն ավարտված է և ենթակա է ամփոփման: Oրենքով դադարեցվում է Երևանի քաղաքապետի տեղակալի իմ լիազորությունները, ուստի համատեղ աշխատանքի ու ջանքերի համար շնորհակալ եմ գործընկերներիս, Երևանի քաղաքապետարանի ողջ աշխատակազմին, վարչական շրջանների աշխատակազմերին, իմ համակարգած վարչությունների ու բաժինների բոլոր աշխատակիցներին:

Փորձեցի գործել կարողությանս չափ արդյունավետ, հնարավորինս անաչառ ու նվիրված:

Փորձեցի քաղաքապետարանում ներկայացնել մշակույթի գործիչների շահն ու կարևորությունը, մասամբ հանդիսանալ նրանց ներկայացուցիչը Երևանի քաղաքապետարանում:

Փորձեցի իմ նպաստը բերել հանրակրթության, երեխաների պաշտպանության, սպորտի ոլորտներին՝ ամրագրելով ներկայանալի արդյունքներ:

Փորձեցի այս տարիներին մնալ ինձ նման ու ոգով նույնը:

Փորձեցի մնալ ազատախոհ ու ազատախոս՝ երբեմն խախտելով սահմաններ:

Փորձեցի հնարավորություններիս սահմանում անել հնարավորը և օգտակար գտնվել երևանցուն:

Գուցե փորձերիս մեջ ոչ բոլորի սպասելիքներն ու ակնկալիքներն եմ արդարացրել, բայց անկեղծորեն գործել եմ հանուն և ոչ ընդդեմ:

Շնորհակալ եմ բոլոր մտերիմներիս, որոնց խնդրանքների նկատմամբ գուցե ծայրահեղ սկզբունքային գտնվեցի, բայց հասկացվեցի:

Շնորհակալ եմ բոլոր խելառ ընկերներիս, ովքեր զբաղվածությանս ըմբռնումով մոտեցան /ես վերադառնում եմ/:

Երևանի նորանշանակ փոխքաղաքապետերին հայտնում եմ իմ օգտակարության պատրաստակամությունը, ջերմորեն շնորհավորում ու բարի, արդյունավետ ընթացք մաղթում:

Շնորհակալություն»:

Leave A Reply

Your email address will not be published.