Չինական Չունցինում դանակով զինված կինը վիրավորել է մանկապարտեզի 14 սաների

0

Չինական Չունցինում խոհանոցային դանակով զինված կինը վիրավորել է մանկապարտեզի 14 սաների, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Related image

Հաղորդվում է, որ 39-ամյա կինը ուրբաթ առավոտյան մանկապարտեզի դարպասների մոտ է հարձակվել մարզանքից վերադարձող երեխաների վրա: Մանկապարտեզի աշխատակիցները եւ պահակները կարողացել են կնոջը կանգնեցնել, իսկ դեպքի վայր ժամանած ոստիկանները նրան կալանավորել են:

Աղբյուրը՝ News.am

Leave A Reply

Your email address will not be published.