Մոսկվայում մահացել է թատրոնի ու կինոյի խորհրդային եւ ռուս դերասան Նիկոլայ Կարաչենցովը

0

Մոսկվայում մահացել է թատրոնի ու կինոյի խորհրդային եւ ռուս դերասան Նիկոլայ Կարաչենցովը: Դերասանը մահացել է իր 74-ամյակից մեկ օր առաջ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դերասանի որդուն:

Image result for Մոսկվայում մահացել է թատրոնի ու կինոյի խորհրդային եւ ռուս դերասան Նիկոլայ Կարաչենցովը

«Այո, մենք հաստատում ենք: Դա տեղի ունեցավ Մոսկվայի 62-րդ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, առավոտյան 9-ից 10 պակաս»,- ասել է նա:

Դերասանի մահվան պատճառի մասին առայժմ չի հաղորդվում: Հայտնի է, որ Կարաչենցովն ավելի վաղ հոսպիտալացվել էր թոքաբորբով: Որոշ տեղեկությունների համաձայն՝ դա ոչ թե մրսածության, այլ քաղցկեղային ուռուցքի հետեւանքով էր առաջացել:

Աղբյուրը՝ Tert.am

Leave A Reply

Your email address will not be published.