Վիլնյուսի կենտրոնական կամուրջները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

0

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի կենտրոնական երեք կամուրջները լուսավորվել են Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշի գույներով՝ Երևանի 2800-ամյակի կապակցությամբ: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրբլոգում գրառում է կատարել Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ գրառմանը կցելով Հայստանի դրոշի գույներով լուսավորված կամուրջների լուսանկարը:

«Վիլնյուսը բացառիկ ձևով նշում է Երևանի 2800-ամյակը. Քաղաքի կենտրոնական երեք կամուրջները լուսավորվել են Հայաստանի եռագույնի գույներով: Սա և՛ զարմանալի է, և՛ գեղեցիկ: Ես երախտագիտություն եմ հայտնում քաղաքապետ Ռեմի Սիմասիուսին և Վիլնյուսի քաղաքապետարանին: Լիտվայի սիրելի ընկերներ, շնորհակալ եմ»,- գրել է դեսպանը:

Image result for Վիլնյուսի կենտրոնական կամուրջները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Աղբյուրը՝ 3 MILION Magazine

 

Leave A Reply

Your email address will not be published.