Ղրիմում եւ Սևաստոպոլում սգում են Կերչի քոլեջում պայթյունից զոհվածների համար

0

Ղրիմում եւ Սևաստոպոլում սկսվել Է եռօրյա սուգը, որը հայտարարվել Է այն բանից հետո, երբ ուսանողը պայթյուն եւ հրաձգություն սարքեց Կերչի պոլիտեխնիկական քոլեջում: Խոնարհված են դրոշները, հեռուստառադիոընկերություններին հանձնարարված Է չեղարկել ժամանցային հաղորդումները, Ղրիմի քաղաքներում կանցկացվեն հիշատակի ակցիաներ, իսկ տաճարներում՝ հոգեհանգստի արարողություններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Հոկտեմբերի 17-ի ցերեկը Կերչի պոլիտեխնիկական քոլեջի ուսանողը կրակ Է բացել եւ պայթյուն իրականացրել ուսումնական հաստատությունում, ինչից հետո ինքնասպանություն Է գործել: Պատահարի հետեւանքով զոհվել Է 20 մարդ, ներառյալ չարագործը: Շուրջ 50 հոգի հոսպիտալացվել Է, նրանցից 10-ը ծանր վիճակում են եւ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Ինչպես հոկիտեմբերի 18-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, Կերչի քոլեջում պայթյունից եւ հրաձգությունից զոհվածներից տասնմեկը անչափահասներ են: Կերչի իշխանություններն առայժմ չեն հրապարակում զոհվածների ցուցակը: Քրեական գործը, որը հարուցվել Էր «Ահաբեկչություն» հոդվածով, վերաորակավորվել Է «Սպանություն» հոդվածի: Ղրիմում հոկտեմբերի 18-ից եռօրյա սուգ Է հայտարարված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Leave A Reply

Your email address will not be published.