Հոկտեմբերի 25-ին էկրան կբարձրանա հայկական «Rec-Time» կինոընկերության «Ժամանակն է» ֆիլմը

0

Հոկտեմբերի 25-ին էկրան կբարձրանա հայկական «Rec-Time» կինոընկերության «Ժամանակն է» ֆիլմը: Ֆիլմ, որը մարդկային ճակատագրերի միջոցով ներկայացնում է հայ ժողովրդի անցյալի պատմության փաստագրական էջեր:

Image result for Հոկտեմբերի 25-ին էկրան կբարձրանա հայկական «Rec-Time» կինոընկերության «Ժամանակն է» ֆիլմը

«Rec-Time» կինոընկերության գործադիր տնօրեն և պրոդյուսեր Կամո Ունանյանը Magnis.News-ի հետ զրույցում նշեց, որ նկարահանումները սկսել են նախորդ տարվա սեպտեմբեր ամսից՝ Հունաստանում, այնուհետ` Ռուսաստանում և Հայաստանում: Ֆիլմը վերջնական տեսքի բերելու համար նկարահանումներ են եղել նաև Վրաստանում և Թուրքիայում: Աշխարհագրական զանազանությունը նկարահանման համար որոշվել է այսպես, քանի որ ֆիլմում դեպքերը զարգանում են 1993թ-ին համաշխարհային համբավ ունեցող հայկական խմբավորման՝ ԱՍԱԼԱ-ի և թուրք ազգայնականների միջև մղվող պայքարի արդյունքում: Ֆիլմի հերոսը դաժան պայմաններում կորցնում է իր ընտանիքի անդամներին, հրաշքով միայն ինքն է ողջ մնում: Տարիներ անց նա վրեժով լցված փորձում է գտնել և հաշվեհարդար տեսնել մարդասպաններից:

«Հայ թուրքական հարաբերությունների մասին մինչ օրս նկարահանված ֆիլմերը հայկական ողբի ու տխրության տեսանկյունից են, իսկ հայկական ոգին և ուժը ներկայացնող ֆիլմ դեռ չէր նկարահանվել: Միտք առաջացավ այս թեմայով ֆիլմ նկարահանելու և հայի ուժեղ տեսակը ցուցադրելու: Այս ուղղությամբ մտածում էի վաղուց, մտքերս մշակման մի քանի փուլ անցան և դարձան ֆիլմ: Հանդիսատեսը կտեսնի ու կհասկանա, որ մեզ միայն չեն կոտորել թուրքերը, մենք ունենք հայի ոգի, որի միջոցով կարող ենք լինել հաղթական դիրքում անկախ մեր փոքր քանակության: Հայը տարբեր իրավիճակներում կարող է հաղթող դուրս գալ թուրք ազգի դեմ: Դիտողը կտեսնի հայ մարդու պայքարող տեսակ»,- ասաց Կամո Ունանյանը:

Ռեժիսորն է Վահե Սայանը: Դերասանական կազմում ներգրավված են Ալեքսանդր Խաչատրյանը, Ժաննա Բուտուլյան, Մարիամ Մելիքյանը, Նարեկ Պետրոսյանը (Մեծ Հայք), Ադրիանա Գալստյանը, Անատի Սաքանյանը, Արսեն Լևոնյանը և այլք:

Հիշեցնենք, որ հայկական «Rec-Time» կինոընկերությունը հանրությանը ճանաչելի դարձավ 2014թ-ին՝ «Ելք չկա» գեղարվեստական ֆիլմով:

Աղբյուրը՝ MAGNIS.NEWS

Leave A Reply

Your email address will not be published.