Օրվա բաղադրատոմս. Պարուրաձև բուլկիներ

0

Խմորիչը խառնել 1 թ. գդ. շաքարավազին և 5 ճ. գդ. գոլ ջրին: Թողնել բարձրանա: Կարագը խառնել շաքարավազին: Ավելացնել ձուն, հարել: Խառնել խմորիչին, ավելացնել ալյուր և խմոր հունցել: Մաքուր մարլյան երեք շերտ ծալել, խմորը կապել նրա մեջ, գցել սառը ջրով լի կաթսայի մեջ: Մոտ մեկ ժամ անց խմորը ջրի երես կբարձրանա: Հանել, կիսել, ամեն գունդը կլոր բացել: Բացած խմորին շաքարավազ ցանել: Ապա փաթաթել ռուլետի նման: Ստացված գլանակը կտրել 1-1.5 սմ հաստության շերտերի: Եթե շերտերը բարակ կտրվեն, թխվածքը խրթխրթան կստացվի, եթե հաստ կտրեք, բուլկիները փափուկ կլինեն: Տապակը յուղաթղթով ծածկել, շարել բուլկիները: Վրան քսել մի փոքր շաքարավազի հետ հարած սպիտակուց: Թխել 180 աստիճան տաք ջեռոցում 20-25 րոպե:

Image result for ՊԱՐՈՒՐԱՁԵՎ ԲՈՒԼԿԻՆԵՐ

Leave A Reply

Your email address will not be published.