Սկանդալ. Աֆրիկայում առևանգվել է ամենաերիտասարդ միլիարդատերը

0

Տանզանիայում զինված անձինք առևանգել են Աֆրիկայի ամենաերիտասարդ միլիարդատիրոջը՝ 43-ամյա Մոհամեդ Դևջիին, որի կարողությունը գնահատվել է 1.5 մլրդ դոլար:

Ինչպես նշում է The Guardian-ը, միջադեպը տեղի է ունեցել Դար էս Սալամ քաղաքում: Իշխանությունների փոխանցմամբ՝ MeTL Group ընկերության նախագահն առևանգվել է հյուրանոցի մարզասրահ մտնելու ժամանակ:

Ըստ նախնական տվյալների՝ առևանգողները եղել են սպիտակամորթներ, որոնք Դևջիին իրենց մեքենան նստեցնելուց առաջ մի քանի անգամ օդ են կրակել:

Պարբերականը հավելում է, որ Տանզանիայում ծնված Դևջին ուսանել է Վաշինգտոնում: 2013թ. նա դարձել է Forbes-ի շապիկին հայտնված առաջին տանզանիացին: Հատկանշական է, որ միլիարդատերը 2016թ. ստորագրել է փաստաթուղթ, որով պարտավորվել է իր կարողության կեսը տրամադրել բարեգործությանը:

Image result for Մոհամեդ Դևջիի

Աղբյուրը՝ magnis.news

Leave A Reply

Your email address will not be published.