Հռոմի պապն աբորտը պատվիրված սպանության հետ է համեմատել

5

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դեմ է հանդես եկել աբորտներին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ այս կապակցությամբ քահանայապետը դիմել է Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր հավատացյալների: Նա ներկաներին հարց է տվել՝ արդյոք ճի՞շտ է խնդիրը լուծելու համար մարդկային կյանք «խլելու» որոշումը: Ամբոխը բացասաբար է պատասխանել:

«Ճիշտ չէ մարդուն, թեկուզև փոքրիկ, զրկել կյանքից՝ խնդիրը լուծելու համար: Դա նույնն է, ինչ խնդիրը լուծելու համար մարդասպան վարձելը»,-ասել է Հռոմի պապը:

Image result for Հռոմի պապ

Leave A Reply

Your email address will not be published.