Էնրիկե Իգլեսիասը խոսել է կնոջ` նախկին թենիսիստուհի Աննա Կուռնիկովայի մասին

0

Իսպանացի հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասը խոսել է կնոջ` նախկին թենիսիստուհի Աննա Կուռնիկովայի մասին: Նա նշել է, որ ցանկացած հարաբերություններում կան վերելքներ ու վայրէջքներ և իրենք բացառություն չեն: Այս մասին տեղեկացնում է «The Sun»-ը:

«Ինչպես ցանկացած զույգ, մենք ևս մինչև հիմա ունենում ենք վերելքներ և վայրէջքներ: Հարաբերություններն իդեալական լինել չեն կարող, սակայն Աննան ինձ համար ժամանակի ընթացքում դարձել է իդեալական: Նա հիանալի գլուխ է հանում ամեն ինչից, հոյակապ մայր է: Զարմանում եմ, թե ինչպես է նրա մոտ ամեն բան ստացվում»,- ասել է Էնրիկեն:

Image result for enrique kournikova

Image result for enrique kournikova babies

Leave A Reply

Your email address will not be published.