Քաղպաշտպանության վիճակի համալիր գնահատում մի շարք մարզական կառույցներում

0

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում և նախարարության ենթակայության Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում, Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում, Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում, Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում իրականացվել է քաղպաշտպանության վիճակի համալիր գնահատում:

Նպատակն է նախարարության և ենթակա կազմակերպությունների կողմից քաղպաշտպանության խնդիրների իրականացման պատրաստվածության աստիճանի որոշումը, ինչպես նաև առկա թերությունների և վիճակի բարելավման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը: Գնահատման արդյունքների հիման վրա կազմված փաստաթղթում վերլուծվելու է քաղպաշտպանության վիճակը, նրա համապատասխանությունը ժամանակակից պահանջներին, պատրաստվելու են եզրակացություններ և ներկայացվելու են առաջարկություններ՝ քաղպաշտպանության հետագա կատարելագործման համար:

Image result for Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Leave A Reply

Your email address will not be published.