Վլադիմիր Պուտինը` Հաբիբին. «Հորդ կխնդրեմ, որ քեզ խիստ չպատժի»

0

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպել է UFC չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի հետ: Օրեր առաջ Ռուսաստանր ներկայացնող մարզիկը Լաս Վեգասում կայացած մենամարտի չորրորդ ռաունդում հաղթանակ էր տոնել իռլանդացի Քոնոր Մակգրոգրի նկատմամբ` UFC 229-ի երեկոյի ընթացքում:

Խաղից հետո բռնցքամարտիկները կռիվ էին սկսել մրցակից թիմերի անդամների հետ: Նուրմագոմեդովի հայրը հայտարարել էր, որ խստորեն կպատժի որդուն` նման արարքի համար:

«Շնորհավորում եմ: Հորդ կխնդրեմ, որ քեզ խիստ չպատժի»,- Վլադիմիր Պուտինի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն:

 

Image result for putin khabib

Leave A Reply

Your email address will not be published.