Մոնակոյի արքայազնը շնորհակալություն հայտնեց Հայաստանին իշխանություններին հյուրասիրության բարձր մակարդակի և կազմակերպչական աշխատանքի համար

0

Մոնակոյի արքայազն Ալբերտ երկրորդը ֆրանկոֆոն երկրներում  ծայրահեղ աղքատությունը կանխելու նպատակով մեծապես կարևորում է կրթության դերը:

Արքայազնը նման տեսակետ հայտնեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի իր ելույթում:

«Ապրել  միասին շատ ավելի հեշտ է, երբ կիսում ենք նույն լեզուն: Մենք պարտավորվել ենք ՖՄԿ-ի մարդասիրության և խաղաղության արժեքները փոխանցել անդամ հանդիսացող երկրների բնակիչներին: Մեր կազմակերպությանը միանալ ցանկացող երկրների քանակը ապացուցում է ՖՄԿ-ի օրինակելի լինելու մասին: Պետք է ուշադիր լինենք ամենախոցելի ոլորտներից մեկի` կրթության նկատմամբ: Այս առումով շնորհակալություն եմ հայտնում Միկայել Ժանին` կատարած աշխատանքի համար: Մենք պետք է ջանք չխնայենք, որպեսզի կասեցնենք ծայրահեղ աղքատության տարածումը: Այս առումով ընդգծում եմ կրթության կարևորությունը»,-ասաց արքայազնը:

Մոնակոյի արքայազնը շնորհակալություն հայտնեց Հայաստանին իշխանություններին հյուրասիրության բարձր մակարդակի և կազմակերպչական աշխատանքի համար

Նա վստահեցրեց` Մոնակոն  իր չափով է խթանում ՖՄԿ արժեքների խթանմանն ու տարածմանը ինտերնետի տիրույթում: Հաշվի առնելով իրենց երկրի աշխարհագրական դիրքը` նա նշեց, որ քաջատեղյակ են շրջակա միջավայրի խնդիրներին: «Հասկանում ենք, որ ծովերի և օվկիանոսների մաքրությունը կենսական նշանակություն ունի: Շնորհակալություն եմ  հայտնում օրակարգում ծովերի և օվկիանոսների մաքրության պահպանության հետ կապված կետն ընդգրկելու համար»,-նշեց Ալբերտ երկրորդը:

Նա ուրախությամբ փաստեց, որ հաջորդ տարի իրենց երկիրն է հյուրընկալելու ՖՄԿ-ն, վստահեցրեց` ջանք չեն խնայի լավագույնս ընդունելու համար: Անդրադառնալով Հայաստանին`նա շնորհակալություն հայտնեց երկրի իշխանություններին հյուրասիրության բարձր մակարդակի և կազմակերպչական աշխատանքի համար: Արքայազնը խորին հարգանք հայտնեց նաև ֆրանսերենի դեսպանի` մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: Նա նշեց՝ Ազնավուրն իրենն էր համարում Ֆրանսիան և ֆրանկոֆոն մշակույթը:

Leave A Reply

Your email address will not be published.