Ճապոնիայի կենդանաբանական այգու սպիտակ վագրը հոշոտել է իրեն խնամող աշխատակցին

0

Ճապոնիայի Կագոսիմա քաղաքի  կենդանաբանական այգում ապրող հազվագյուտ տեսակի սպիտակ վագրը հոշոտել է իրեն խնամող աշխատակցին՝ 40-ամյա Ակիրա Ֆուրուշուին:

Աշխատակցին հայտնաբերել են գործընկերները՝ վագրի ազատավանդակում: Նա անգիտակից վիճակում ընկած է եղել գետնին, տղամարդու վզին խորը վերքեր են եղել:

Շտապ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տղամարդուն դուրս են բերել ազատավանդակից ու տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Մինչ այդ վագրին վնասազերծել են, սակայն գիշատչի հետագա ճակատագրի մասին հստակ որոշում դեռ չի կայացվել:

Image result for սպիտակ վագրը

Leave A Reply

Your email address will not be published.