Հայ երկրպագուների «Առաջին ճակատ» շարժումը ՖԱՖ-ը հոկտեմբերի 13-ին երթ կիրականացնի դեպի «Հանրապետական» մարզադաշտ

0

Հայ երկրպագուների «Առաջին ճակատ» շարժումը ՖԱՖ-ը հոկտեմբերի 13-ին երթ կիրականացնի դեպի «Հանրապետական» մարզադաշտ, որտեղ կկայնա Ազգերի լիգայի խաղարկության 3-րդ տուրի Հայաստան-Ջիբրալթար հանդիպումը:

«Առաջին ճակատը» հանդես է եկել հայտարարությամբ․ «ՖԱՖ-ը վերադառնում է արևելյան տրիբունա և 2012 թվականից ի վեր առաջին անգամ ազգային հավաքականին աջակցություն կապահովի արևելյան տրիբունայի կենտրոնական դալանի աջ և ձախ հատվածներից։ Տրիբունայի կենտրոնական մասի հատուկ պատրաստված աշտարակում կլինեն ՖԱՖ-ի թմբկահարները, որոնց շնորհիվ աջակցության կլինի նոր մակարդակով։

Դեպի մարզադաշտ երկրպագուների միասնական երթի համար հավաքվում ենք հոկտեմբերի 13-ին, ժամը 17։00-ին Օպերայում Արամ Խաչատրյանի արձանի մոտ։ Լինում ենք եռագույններով և երկրպագուական շարֆերով։ Երթը կմեկնարկի 18։00-ին»։

Leave A Reply

Your email address will not be published.