Ծնկների ցավերից ազատվելու ժողովրդական միջոցներ

0

Հոդացավերի խնդրին վաղ թե ուշ բախվում է յուրաքանչյուր երկրորդը: Այս հիվանդությունը զգալիորեն վատացնում է կյանքի որակը, հատկապես եթե ցավերը ծնկի հատվածում են, քանի որ այդ դեպքում քայլելը դառնում է շատ դժվար: Նման դեպքերում շատերը փորձում են ինքնուրույն հաղթահարել հիվանդությունը:

Image result for Ծնկների ցավեր

Այսպիսով՝ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հոդացավերից ազատվելու ժողովրդական միջոցներ:

 

Ծնկների ցավի դեպքում հարկավոր է ծովաբողկի(хрень) տերևն ընկղմել եռման ջրի մեջ և 2-3 ժամ դնել ծնկներին: Ծովաբողկի տեևները ներծծում են աղը և ցավը մեղմանում է: Բուժման կուրսի տևողությունն է 7 օր:

 

Ոտքերի հոդերի վնասվածքների դեպքում հարկավոր է գիշերը հոդերին տնտեսական օճառի լուծույթով կոմպրես դնել:

Related image

 

Ծնկների ցավի դեպքում կարելի է պատրաստել 50 գրամ քափուրի, 100 գրամ սպիրտի, 50 գրամ մանանեխի, 100 գրամ հում ձվի դեղնուցի խառնուրդ:

Անհրաժեշտ է սպիրտին ավելացնել քաֆուրը, այնուհետև մանանեխը: Սպիտակուցը հարկավոր է առանձին հարել և դանդաղ ավելացնել մյուս բաղադրիչներին՝ ընթացքում անընդհատ խառնելով: Այս խառնուրդով հարկավոր է տրորել հոդերը քնելուց առաջ:

 

Շատ արդյունավետ են նաև խոզի ճարպով կոմպրեսները: Անհրաժեշտ է գիշերը հիվանդ հոդերին կապել խոզի ճարպ, առավոտյան հանել, իսկ երեկոյան կապել արդեն թարմ կտոր: Ճարպը մաշկի ծակոտիների միջով դուրս է հանում աղերը և ցավն անցնում է 5 պրոցեդուրայի ընթացքում:

Image result for Ծնկների ցավեր

 

Կարտոֆիլի ծաղկման ժամանակ հարկավոր է չոր եղանակին հավաքել այդ ծաղիկներից և չորացնել դրանք: Այնուհետև անհրաժեշտ է հումքի մեկ ճաշի գդալին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, 3 ժամ թրմել թերմոսի մեջ և քամել: Թուրմը հարկավոր է ընդունել օրական 3 անգամ՝ ուտելուց կես ժամ առաջ կես բաժակ: Բուժման կուրսի տևողությունն է 21 օր:

 

Ցավերի դեպքում կարելի է դնել հետևյալ կոմպրեսը: Հարկավոր է խառնել 12 ճաշի գդալ ամոնիակը, 3 ճաշի գդալ ջուրը, 1 թեյի գդալ մեղրը, այնուհետև ավելացնել տարեկանի ալյուրը (եթե չկա տարեկանի, կարելի է օգտագործել ցորենի ալյուր), լավ խառնել և պատրաստել «թերթիկներ», որոնք անհրաժեշտ է դնել հոդերին: Վրայից հարկավոր է կապել բրդյա կտոր:

Image result for Ծնկների ցավեր

 

Ծնկների ուժեղ ցավերի ժամանակ հարկավոր է 2 թարմ հավկիթն ու 2 ճաշի գդալ քացախը (9%) լավ հարել, կտորը թրջել այդ խառնուրդով և կոմպերսի տեսքով դնել հիվանդ հոդերին: Վրայից հարկավոր է կապել կարմիր բրդյա կտոր: Այս պրոցեդուրան պետք է անել 10-12 օր շարունակ:

 

Նյութի աղբյուրը՝ kakhacker.ru

Leave A Reply

Your email address will not be published.