Ինչպես պայքարել գրիպի դեմ

0

Սուր շնչառական վիրուսային վարակներ

Գրիպը սեզոնային է, խոզի, թե փղի,  կարևոր չէ: Կարևոր է միայն այն, որ դա վիրուս է ևփոխանցվում է օդակաթիլային ճանապարհով ու ախտահարում է շնչուղիները: Այստեղից էլկոնկրետ գործողությունները:

Պրոֆիլակտիկա

Եթե դուք (ձեր երեխան) հանդիպում եք վիրուսին, իսկ ձեր արյան մեջ չկան պաշտպանիչ հակամարմիններ, ապադուք կհիվանդանաք: Հակամարմիններն ի հայտ են գալիս երկու դեպքում՝ կամ դուք հիվանդանում եք, կամպատվաստվում եք:

Image result for Ինչպես պայքարել գրիպի դեմ

Պատվաստվել հնարավոր է սեզոնային գրիպի դեպքում միայն: Ունենալ պաշտպանիչ հակամարմիններ այն երեքվիրուսների դեմ, որոնք մտնում են սեզոնային գրիպի կազմի մեջ, ավելի լավ է, քան ընդհանրապես ոչինչ չունենալ:

  1. Եթե պատվաստվելու հնարավորություն ունեք, ապա պատվաստվեք, բայց միայն այն դեպքում, եթե, առաջին՝դուք առողջ եք, և երկրորդ՝ եթե պատվաստանյութ ընդունելու համար ստիպված չեք լինի նստել պոլիկլինիկայում ՝ամբոխի մեջ: Վերջին իրավիճակում ադեկվատ պատվաստանյութ ընդունելու ձեր շանսերը քչանում են:
  2. Ապացուցված պրոֆիլակտիկ էֆեկտիվությամբ ոչ մի դեղամիջոց գոյություն չունի: Առավել ևս՝ ոչ մի սխտոր, սոխ, ոչ մի դեղահաբ ի վիճակի չեն պաշտպանել տարածվող ոչ մի վիրուսից ընդհանրապես, իսկ գրիպի վիրուսից՝մասնավորապես: Այն ամենը, ինչ առաջարկվում է դեղատներում՝ իբր թե վիրուսասպան միջոցները, ինտերֆերոնգոյացությունների ստիմուլյատորները, իմունիտետը բարձրացնող միջոցներն ու այդքան օգտակար վիտամինները չապացուցված էֆեկտիվությամբ դեղամիջոցներ են:  Այդ դեղահաբերի հիմնական օգուտը պսիխոթերապիան է: Դուք հավատում եք՝ ձեզ օգնում է:
  3. Վիրուսի աղբյուրը մարդն է և միայն մարդը: Որքան քիչ մարդկանցով շրջապատված լինեք, այդքան քիչ էհիվանդանալու հավանականությունը: Կարանտինը հրաշալի է: Մասսայական հավաքների արգելքը՝ հիասքանչ է: Մեկ կանգառ ոտքով անցնելն ու ավելորդ անգամ սուպերմարկետ չմտնելը՝ իմաստուն քայլ:
  4. Շնչադիմակ:Օգտակար իր է, բայց ոչ միջոց: Պարտադիր պետք է լինի հիվանդի վրա, եթե շուրջն առողջ մարդիկեն՝ այն չի կանխում վիրուսը, բայց կանխում է կաթիլների տարածումը, որոնք հարուստ են վիրուսով:
  5. Հիվանդիձեռքերը ևս վիրուսի աղբյուր են, ինչպես քիթն ու բերանը: Հիվանդը դիպչում է դեմքին, վիրուսնանցնում է ձեռքերին, նա դիպչում է շուրջը եղած իրերին, դուք դիպչում եք այդ ամենին, և՝ ողջույն, սուր շնչառականվիրուսային վարակ: Մի դիպչեք ձեր դեմքին: Ձեռքերը հաճախակի լվացեք և ձեզ հետ ունեցեք թացհակաինֆեկցիոն հիգիենիկ անձեռոցիկներ, լվացվեք, մաքրեք, մի ծուլացեք: Սովորեք ինքներդ ու երեխաներին էլսովորեցրեք՝ փռշտալիս օգտագործել ոչ թե ափը, այլ արմունկը: Ղեկավարնե՛ր, արգելեք ձեր աշխատակիցներինմիմյանց ձեռքով բարևել: Օգտվեք կրեդիտ քարտերից, քանի որ թղթադրամները վիրուսի տարածման աղբյուր են:
  6. Օդը: Վիրուսային մասնիկները ժամերով պահպանում են իրենց ակտիվությունը տաք և անշարժ օդում, բայցգրեթե միանգամից քայքայվում են թարմ, խոնավ ու շարժվող օդում: Զբոսնել կարելի է՝ ինչքան ասես: Զբոսնելուընթացքում վիրուս ձեռք բերելու հավանականությունը գործնականում ռեալ չէ: Այս առումով՝ եթե դուրս եք եկելզբոսնելու, պետք չէ ցուցադրաբար շնչադիմակ կրել փողոցներում: Ավելի լավ է թարմ օդ շնչեք, իսկ շնչադիմակըկրեք ավտոբուս նստելիս, գրասենյակում կամ խանութում: Սենյակի օպտիմալ ջերմաստիճանը պետք է լինի 20°С, խոնավությունը՝ 50-70%: Պարտադիր է տարածքի հաճախակի և ինտենսիվ օդափոխումը: Ցանկացած տաքացնողմիջոց չորացնում է օդը: Ուշադրություն դարձրեք խոնավությանը: Լվացեք հատակը: Օգտագործեք օդըխոնավեցնող միջոցներ: Ավելի լավ է տաք հագնվեք, բայց մի միացրեք ավելորդ տաքացուցիչներ:
  7. Լորձաթաղանթիվիճակը: Վերին շնչառական ուղիներում անընդհատ արտադրվում է լորձ: Լորձն ապահովում էտեղային իմունիտետի աշխատանքը: Եթե լորձը կամ լորձաթաղանթը չորանում են, ապա տեղային իմունիտետիաշխատանքը խանգարվում է, վիրուսները հեշտությամբ հաղթահարում են թուլացած տեղային իմունիտետիսահմանը, ու մարդը հիվանդանում է: Տեղային իմունիտետի գլխավոր թշնամին չոր օդն է, ինչպես նաև այն դեղերը, որոնք չորացնում են լորձաթաղանթը:

Խոնավեցրեք լորձաթաղանթը:

1 թեյի գդալ սովորական կերակրի աղը լուծեք 1 լիտր եռացրած ջրում: Լցրեքցանկացած սրվակի մեջ և սիստեմատիկ փչեք քթանցքի մեջ: Նույն նպատակով դեղատնից կարելի է գնելշնչուղիները խոնավեցնող միջոցներ:

Բուժման կանոնները

  1. Տաքհագնվեք, բայց սենյակում  պետք է լինի զով և թարմ օդ:
  2. Ստիպողաբար մի կերեք: Եթե ուզում եք (կամ ուզում են), ապա ընդունեք թեթև, ջրալի կերակուր:
  3. Շատհեղուկ օգտագործեք:
  4. Քթիմեջ հաճախ աղային լուծույթներ կաթեցրեք:
  5. Բոլոր տնային միջոցները (ոտքերը տաք ջուր դնելը, ինհալացիա և այլն) ծնողական սադիզմ են, բայց նաև՝պսիխոթերապիա:
  6. Եթեորոշել եք պայքարել բարձր ջերմության դեմ, ապա՝ միայն պարացետամոլ կամ իբուպրոֆեն: Կատեգորիկարգելվում է ասպիրինը:
  7. Շնչառական ուղիների ախտահարման դեպքում ինքնաբուժումը ոչ մի օգուտ չի տա:
  8. Հակաալերգիկմիջոցները սուր շնչառական վիրուսային վարակների հետ ոչ մի կապ չունեն:

 

  1. Վիրուսայինինֆեկցիաները չեն բուժվում հակաբիոտիկներով: Հակաբիոտիկները չեն քչացնում, այլ մեծացնումեն բարդությունների ռիսկը:

Leave A Reply

Your email address will not be published.