Ոչ աշխատանքային օրերի փոխարեն, դպրոցներում դաս կլինի նոյեմբերին

0

Հանրակրթական դպրոցներում հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերի փոխարեն աշխատանքային նոյեմբերի 17-ը և 24-ը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Հարգելի ծնողներ և աշակերտներ, քանի որ կառավարության կողմից աշխատանքային օրեր են հայտարարված հոկտեմբերի 27-ն ու նոյեմբերի 3-ը, որոնք համընկնում են դպրոցներում աշնանային արձակուրդների հետ, արձակուրդի անընդհատությունն ապահովելու համար, դպրոցներում աշխատանքային կլինեն համապատասխանաբար նոյեմբերի 17-ը և 24-ը»,- տեղեկացրել է նախարարը։

Related image

Leave A Reply

Your email address will not be published.