«Միսս Ավստրիա» գեղեցկության մրցույթում 2018-ի հաղթող Դանիելա Զիվկովին զրկել են տիտղոսից

0

«Միսս Ավստրիա» գեղեցկության մրցույթում 2018-ի հաղթող Դանիելա Զիվկովին զրկել են տիտղոսից՝ պայմանագրի պայմանները խախտելու համար, գրում է  APA-ն:

Related image

«Տիկին Զիվկովը իր ընտրվելուց ի վեր, չնայած իրավական դրության հետ կապված նկատողություններին և նախազգուշացումներին, բազմիցս խախտել է արտոնագրված պայմանագրի պայմանները»-հայտարարել է Miss Austria Corporation-ի գործադիր տնօրեն Յորգ Ռիգերը:

Related image

21-ամյա գեղեցկուհուն պատժել են, որ նա ելույթ է ունեցել հեռուստատեստությամբ և մամուլում՝ առանց  Miss Austria Corporation-ի հետ նախնական պայմանավորվածության և չի գովազդել պայմանագրով նախատեսված արտադրանքը: Օրինակ՝ ԶԼՄ-ներից մեկում հրապարակվել է նրա լուսանկարը, որտեղ նա այնպիսի ավտոմեքենայի ֆոնին է, որը նախատեսված չէր պայմանագրով:

Դանիելան Ավստրիայի գեղեցկուհու տիտղոսը կրել է մեկ ամիս: Նրան հաղթող են հայտարարել սեպտեմբերի 1-ին:

Աղբյուրը՝ 1.am

Leave A Reply

Your email address will not be published.