Մեկնարկեց Երևան քաղաքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը

0

Երևանի քաղաքապետարանում հոկտեմբերի 10-ին մեկնարկեց Երևան քաղաքի նորընտիր ավագանու առաջին նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է հինգ հարց` ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում, Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր, հանձնաժողովների  կազմավորում,  նախագահների և նրանց տեղակալների առաջադրում և ավագանու հերթական նիստի  գումարման օրվա սահմանում:

Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ին կայացած արտահերթ ընտրություններում Երևանի քաղաքապետ ընտրվեց «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված թեկնածուն`Հայկ Մարությանը: Նորընտիր ավագանիում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը ստացել է  57 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 5 մանդատ,  «Լույս» կուսակցությունների դաշինքը՝ 3 մանդատ:

Leave A Reply

Your email address will not be published.