Գաբրիել Ղազարյան. Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

0

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ որոշում է կայացրել Գաբրիել Ղազարյանին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակել:

«Հաջողություններ եմ մաղթում Ձեզ և ուզում եմ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել Գաբրիել Ղազարյանին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին»,- ասել է վարչապետը:

Հիշեցնենք, որ 2014-2016 թթ. ընթացքում Գաբրիել Ղազարյանն զբաղեցրել է այդ պաշտոնը, իսկ 2016 թ.-ից նույն կառույցում եղել է նախարարի տեղակալ:

Related image

Leave A Reply

Your email address will not be published.