Հաբիբ Նուրմագոմեդով. «Ջեր բախտը բերել է, որ ինձ տվեցիք գոտին, հակառակ դեպքում կկոտրեի Ձեր մեքենան»

0

UFC-ի նախագահ Դանա Ուայթը կատակով պատասխանել է Ռուսաստանի ներկայացուցիչ Հաբիբ Նուրմագոմեդովին, ով ավելի վաղ հայտարարել էր, որ եթե իռլանդացի Քոնոր Մակգրեգորի նկատմամբ տոնած հաղթանակից հետո իրեն զրկեին տիտղոսից, կկոտրեր Ուայթի ավտոմեքենան:

«Ջեր բախտը բերել է, որ ինձ տվեցիք գոտին, հակառակ դեպքում կկոտրեի Ձեր մեքենան: Ես գիտեմ, թե որտեղ եք կայանում այն»,- գրել էր Հաբիբը` լուսանկարվելով UFC-ի նախագահի մեքենայի հետ:

«Ես ամեն ինչ կպատմեմ հորդ»,- իր հերթին կատակել է Դանա Ուայթը:

Աղբյուրը՝ SPORT Panarama.am

Leave A Reply

Your email address will not be published.