Նևադայի մարզական կոմիտեն ներկայումս քննարկում է Խաբիբին ամբողջ հոնորարից զրկելու հարցը

0

UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը վստահ է, որ Խաբիբ Նուրմագոմեդովը ամբողջությամբ չի ստանա իր մրցանակային 2 մլն. դոլարը, որը պետք է նրան հանձնվեր Կոնոր Մակգրերգորի հետ մենամարտի համար: Դեռևս որոշում չի կայացվել դաղստանցի մարտիկի նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցների մասին, բայց քննարկումները ընթացքի մեջ են:

 

Հիշեցնենք, որ Նուրմագոմեդովը հաղթել էր իռլանդացուն 4-րդ ռաունդում խեղդում հնարքով, որից հետո էլ դուրս էր ցատկել ցանցից և հարձակվել Մակգրեգորի թիմի անդամների վրա:

«Նևադայի մարզական կոմիտեն ներկայումս քննարկում է Խաբիբին ամբողջ հոնորարից զրկելու հարցը: Ամբողջական գումարը նա միանշանակ չի ստանա: Չնայած ես մտածում եմ, որ տուգանքը կարող է կազմել 250 հազար դոլար: Նրան կորակազրկեն 4-ից մինչև 6 ամիս ժամկետով: Դա վերաբերում է ԱՄՆ-ի տարածքում անցկացվող մենամարտերին: Բայց այլ երկրներում մենք չենք էլ ծրագրում մարտերի կազմակերպումը»,-ասել է Ուայթը:

Image result for habib konor

Leave A Reply

Your email address will not be published.