Սելին Դիոնը հանդես կգա հոկտեմբերի 11-ին Հանրապետության հրապարակում կայանալիք խոշոր համերգային ծրագրում

0

 Կանադացի հանրահայտ երգչուհի Սելին Դիոնը հանդես կգա հոկտեմբերի 11-ին Հանրապետության հրապարակում կայանալիք խոշոր համերգային ծրագրում: Համերգը կանցկացվի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում:

«Արմենպրես»ի հետ զրույցում Ֆրանկոֆոնիայի շրջանակներում անցկացվող համերգի պաշտոնական գործընկեր «Ռադիո Վան»-ի հաղորդավար Ժակը նշեց, որ, ինչպես արդեն հայտարարել  են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից,  ծրագրում հանդես կգան նաև այլ հայտնի աստղեր` Զազը, Անժելիկա Կիժոն և Մելոդի Գարդոն:

Ժակը հավելեց, որ դեռ ստույգ չի կարող ասել, թե նրանցից յուրաքանչյուրը քանի համարով ելույթ կունենա և ինչ ստեղծագործություններ կներկայացնի:

Image result for celine dion

Leave A Reply

Your email address will not be published.