Գուրբան Գուրբանով. «60,000 ադրբեջանցի հանդիսականի առաջ Մխիթարյանը ճնշվածություն կզգար»

0

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի վաղը կայանալիք Ադրբեջանի «Ղարաբաղի» հետ հանդիպմանը: Ադրբեջանական թիմի գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովը հայտարարել է, որ դա իրենց խնդիրը չէ և նախկինում շատ հայ մարզիկներ են ժամանել Բաքու:

Image result for Գուրբան Գուրբանով

«Այս հարցում ոչինչ անել չենք կարող, սակայն չէինք ցանկանում քաղաքականությունը խառնել սպորտի հետ: Նախկինում շատ հայ մարզիկներ են ժամանել Ադրբեջան, այնպես որ սա առաջին դեպքը չէր լինի: Գուցե «Արսենալը» խնայում է իր ֆուտբոլիստին: 60,000 հանդիսականի առաջ Մխիթարյանը ճնշվածություն կզգար: Ամեն դեպքում, սա մեր խնդիրը չէ: Որոշում կայացրել են «Արսենալն» ու Մխիթարյանը»,- ասել է Գուբանովը:

Image result for henrikh mkhitaryan

Աղբյուրը՝ Sport Panarama.am

Leave A Reply

Your email address will not be published.