Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Սերենա Վիլյամսին ծննդյան օրվա կապակցությամբ

0

Քիմ Քարդաշյանն այն աստղերից է, ովքեր մշտապես կարողանում են գրավել հանրության ուշադրությունն ու մնալ հետաքրքիր: Քիմը միաժամանակ շատ դերեր է կատարում, ու դա եւս հնարավորություն է տալիս յուրաքանչյուր անգամ տարբեր տեսանկյուններից նայել հայուհուն:

Ռեալիթի-շոուի աստղն իր Instagram-ի story հավելվածում արխիվային լուսանկարներ է տեղադրել, որոնցում նա ներկայացել է Reddit ու  Initialized Capital կայքի հիմնադիր, ամերիկահայ ինտերնետ գործարար՝ Ալեքսիս Օհանյանի կնոջ՝ աշխարհի նախկին առաջին ռակետ՝ Սերենա Ուիլյամսի հետ: Լուսանկարներից մեկին կից Քիմը շնորհավորել է Սերենայի ծննդյան օրը: Նա գրել է. «Ծնունդդ շնորհավոր» եւ նշել է Սերենա Ուիլյամսի միկրոբլոգի էջը:

Իսկ ահա մյուս լուսանկարում նրանք թեյ են ըմպում, որն էլ հայտնի հայուհին մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Լավագույն թեյը խմում ենք Սերենա Ուիլյամսի հետ»:

 

Image result for serena williams kim kardashian

Leave A Reply

Your email address will not be published.