Կարինե Կարապետյանի բացառիկ հարցազրույցը «Public»-ին

0
«Public»-ի զրուցակիցն է ԱրմՖայթինգ պրոֆեսիոնալ ֆեդերացիայի մարզուհի Կարինե Կարապետյանը, ով վերջերս մենամարտել և պարտության էր մատնել ադրբեջանցի Ռենա Սաֆարովին, ով հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի քույրն է։
1. Կարինե, ե՞րբ է տեղի ունեցել մենամարտը Ռենա Սաֆարովայի հետ:
Մենամարտը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Թբիլիսիում:
2. Ում կողմից է եղել առաջարկ մենամարտելու Ռամիլ Սաֆարովի քրոջ հետ: Ինչպե՞ս անցկացրեցիք մենամարտը: Հոգեբանորեն պատրա՞ստ էիք դրան:
Առաջարկը եղել է նրանց կողմից: Հայտեր են ուղարկել 63 կգ քաշային աղջիկներին և այդ թվում նաև եղել է Ռենա Սաֆարովան: Երբ Հայկ Ղուկասյանն ասաց, որ 63 կգ աղջիկների մեջ նաև այդ «սխրագործի» քույրն է, ես անմիջապես կենտրոնացա նրա վրա: Այո, շատ մեծ պատասխանատվություն էր: Ես իմ մեջ ուժեղ մարդ արթնացրեցի և սկսեցի մարզվել ու պատրաստվել մենամարտին: Այն անցկացրել եմ վատառողջ վիճակում: Դիմադրողականությունս բավական ցածր էր, որովհետև մեկ շաբաթ առաջ մարզումների ժամանակ մրսել էի և դա անդրադարձավ առողջությանս վրա: Այդ վիճակում մենամարտել եմ:
3. Տեղյա՞կ եք, որ այժմ ադրբեջանական կողմը լուրեր է տարածում, որ մենամարտում հաղթել է Ռենան և ոչ թե դուք: Այս մասին ի՞նչ կասեք:
Այո, տեղյակ եմ: Ես այնքանով եմ հանգիստ, որ ունեմ գրանցածս հաղթանակի ապացույցները՝ լուսանկարներ, տեսանյութ, որտեղ երևում է, որ մրցավարը բարձրացնում է իմ ձեռքը, և ես ծածանում եմ մեր եռագույն դրոշը:
На данном изображении может находиться: 1 человек, стоит
4. Ինչպիսի՞ն են քո ու մարզչիդ հարաբերություններրը:
Մարզչիս հետ հարաբերությունները նույնն են, ինչպիսին եղել են մինչև մենամարտը, որովհետև նրա հնչեցրած բառերն անձնական վիրավորանք չեմ ընդունել: Եթե չլիներ նա, ես կպարտվեի, որովհետև հակառակորդս փորձում էր կոտրել ձեռքս: Ես կորցրել էի ինքնատիրապետումս և չէի լսում նրա հրահանգներր, ինչն էլ առիթ հանդիսացավ նրա՝ այդպես կոպիտ խոսելու համար:
Автоматический альтернативный текст отсутствует.
Հեղինակ՝ Լուսինե Առաքելյան

Leave A Reply

Your email address will not be published.