Որտեղ են ապրում ամենաազդեցիկ հայտնիները

0

«Forbes» ամսագիրը Realtor.com, Trulia.com, Zillow.com և մի քանի այլ կայքերի օգնությամբ պարզել է, թե որտեղ են ապրում աշխարհի ամենահայտնի սպորտսմենները, երաժիշտները, դերասանները և «ամենաազդեցիկ հայտնիների վերջին ցուցակի» մյուս մասնակիցները: Ստորև ներկայացված ֆոտոշարքում տեղ են գտել ինչպես՝ աստղերի կողմից անցած տարի գնված և վաճառված առանձնատները, այնպես էլ՝ նրանց մեկ տարուց ավելի պատկանող անշարժ գույքը:

Մադոննա

100 ամենաազդեցիկ աստղերի ցուցակում նա զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Նկարում Բևեռլի Հիլզում (Կալիֆոռնիա նահանգ) գտնվող ֆրանսիական քանթրի ոճի նրա առանձնատունն է որն արժե 22,5 մլն դոլար:

01_madonna_FILEPHOTOMadonnaquietlylistedBeverlywoHABNTCGB_x

Երգչուհին իր առանձնատունն աճուրդի է հանել դեռևս անցած տարի: 1500 քմ մակերեսով տունը տեղակայված է 5000 քմ զբաղեցնող տարածքում և բաղկացած է 9 ննջարանից, երկհարկանի ճաշասենյակից, մարզասրահից: Առանձնատունն ունի նաև մի քանի աշխատասենյակներ և սենյակներ՝ նախատեսված ծառայողների համար: Շինության բակում կառուցված է առողջանային ոճի լողավազան: Երգչուհին իր ունեցվածքը գնահատել է 22,5 մլն դոլար:

Related image

Բացի այդ՝ հունիսին Մադոննան 16 մլն դոլարով վաճառել է Մանհեթենում գտնվող իր բնակարանը: Անցած տարի նոյեմբերին Մադոննան այդ տունը ցանկանում էր վաճառել 23.5 մլն դոլարով: Վերջին ժամանակաշրջանում Մադոննան բնակվում է մանհեթենյան Իսթ-Սայդ թաղամասում գտնվող իր տանը, որը ձեռք է բերել 2009 թվականին՝ 32,5 մլն դոլարով:

Ջասթին Բիբեր.

Նա 100 ամենաազդեցիկ աստղերի ցուցակում զբաղեցնում է 9-րդ տեղը: Նկարում Կալիֆոռնիա նահանգի Կալաբասաս քաղաքում գտնվող նրա «Oaks Mansion» առանձնատունն է, որն արժե 6.5 մլն դոլար:

Լոս Անջելեսի արվարձանում գտնվող այս առանձնատունը երաժիշտը գնել է անցած տարի: Առանձնատունը ներառում է 6 ննջարան, 7 լոգարան և մի քանի այլ սենյակներ: Տարածքը կազմում է 855 քմ:

Image result for justin bieber house calabasas

Image result for justin bieber house calabasas

Ջենիֆեր Լոպես. Նա 100 ամենաազդեցիկ աստղերի ցուցակում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: Նկարում Նյու Յորք նահանգի Ուոտեր-Միլլ քաղաքում գտնվող նրա առանձնատունն է: Արժեքը՝ 10 մլն դոլար:

Այս տունը Ջենիֆեր Լոպեսը ձեռք է բերել մայիս ամսին: Այն 890 քմ է, տեղակայված է 12 000 քմ զբաղեցնող տարածքում, ունի 8 ննջարան, 7 լոգարան և առանձին շոգեբաղնիք: Տան կողքին տեղակայված է լողավազան՝ փոքրիկ շինությամբ: Առանձնատունն ունի նաև առանձին ավտոտնակ երգչուհու «Պորշեի» համար: Լոպեսն ունի նաև երկու բնակարան Նյու Յորք նահանգի Գլոն Հեդ քաղաքում, ևս մեկը՝ Կալիֆոռնիայում:

05_jennifer_lopez_41349597Image result for jlo ny house

Լեոնարդո Դի Կապրիո.

Նա 100 ամենաազդեցիկ հայտնիների ցուցակում զբաղեցնում է 21-րդ տեղը: Նկարում նրա առանձնատունն է՝ Մալիբուում:
Չկարողանալով վարձակալության հանձնել այս առանձնատունը 75 000 դոլարով, անցած տարվա նոյեմբերին դերասանն աճուրդի հանեց այն 23 մլն դոլարով (հետագայում տան արժեքն իջավ 18.9 մլն):

Image result for dicaprio house malibuImage result for dicaprio house malibu

Առանձնատունը, որը տեղակայված է Մալիբուի ամենաաստղային թաղամասում, դերասանի՝ նույն քաղաքում գտնվող երկու տներից մեկն է: Դի Կապրիոն ունի նաև այլ անշարժ գույք ԱՄՆ-ի տարբեր նահանգներում, այդ թվում՝ առանձնատուն Հոլիվուդյան բլուրներում (այդտեղ Դի Կապրիոն միավորել է իրար կողքի տեղակայված երկու կալվածքներ, որոնցից մեկը նախկինում պատկանել է Մադոննային): Բացի այդ՝ դերասանն ունի նաև փենթհաուս Նյու Յորքում, Մանհեթենի ներքին թաղամասում գտնվող Riverhouse էկոշենքում:

Leave A Reply

Your email address will not be published.