«Lister» ընկերությունը ցուցադրել է աշխարհի ամենաարագ ավտոմեքենան

0

Ռետրո ոճի սպորտային ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող    բրիտանական «Lister»  ընկերությունը ցուցադրել է աշխարհում ամենաարագ  սլացող ամենագնացի կադրերը և  հայտարարել է, որ արդեն ընդունվում են պատվերներ՝  ընդամենը 250 նմուշի համար:

Image result for lister LFP

Աշխարհի ամենաարագ ամենագնացը կոչվում է « Lister LFP » և ստեղծվել է « Jaguar F-Pace SVR » -ի հիմքով: Ավտոմեքենան ժամում 322 կմ է հաղթահարում և ավելի արագընթաց է, քան «Lamborghini Urus»-ը, որի մաքսիմալ արագությունը 305 կմ/ժամ է:

«Lister»  ընկերությունը ցուցադրել է աշխարհի ամենաարագ ավտոմեքենան

«Lister LFP» -ն 680 ձիաուժ ունի: Հզոր շարժիչի շնորհիվ ամենագնացը ժամում 100 կմ արագության ցուցիչը    սահմանում  է 4,3 վայրկյանում:

Image result for lister LFP

Աղբյուրը՝ Life Panarama.am

Leave A Reply

Your email address will not be published.