Հատուկ միջոցներ մազերի առողջ բուժման համար

0

Մազերի առողջ բուժման համար կարևոր է մազերի խնամքի ընթացակարգերի գերազանց պլանավորումը։ Առողջ, ամուր և մետաքսե մազեր ունենալու համար պետք է ճիշտ ժամանակին ճիշտ նյութերով իրականացնել գործողությունները։

Ըստ «Chicpin.com» կայքի, առողջ մազերի բանալին ձեր անձնական մազերի բուժման ծրագիրը նախագծելու մեջ է:

Լավագույն արդյունքների հասնելու համար ներառեք հետևյալը․

Մազերի լվացում

Թեև բոլորս էլ լվանում ենք մազերը, մեզնից շատերը սխալ կերպով են անում։

Մազերը ճիշտ լվանալու համար պետք է կիրառել փոքր քանակությամբ շամպուն: Պետք է նրբորեն մերսել մազերը, մինչ ձեր գլխի շուրջ փրփուր ձևավորելը: Մազերը պետք է լվանալ տաք ջրով: Այնուհետև, մեկ րոպե լվանալ մեղմ տաք ջրով:

Մազերը պետք է լվանալ շաբաթական նվազագույնը 3 անգամ։

Մեզնից շատերը հաճախ չեն օգտագործում մազի կոնդիցիոներ, ինչը մեծ սխալ է մազերի բուժման ընթացքում։ Կոնդիցիոներները փափկեցնում են մազերը և պաշտպանում դրանք արտաքին վտանգներից։

Կոնդիցիոներ կիրառելուց հետևեք այս քայլերին.

  • Մազերը շամպունով լվանալուց հետո, որքան հնարավոր է քամեք մազերը։
  • Կիրառեք փոքր քանակությամբ կոնդիցիոներ և տարածեք այն մազերի երկարությամբ:
  • Լոգանքի գլխարկ օգտագործելով՝ կոնդիցիոները գլխին թողնել 5 րոպե:
  • Մազերը լվանալ տաք ջրով, ապա սառը ջրով:
  • Մազերը քամելուց հետո գլուխը փաթաթել սրբիչով և պահել  մեկ կամ երկու րոպե:
  • Այնուհետև մազերի երկայնքով տարածել կոնդիցիոները։
  • Որոշ ժամանակ թողնել, որ չորանան, ապա հարդարիչով չորացնել

Մազերի դիմակներ

Մազի դիմակներն ու շիճուկները սովորաբար կիրառվում են կամ կոնդիցիոների փոխարեն: Դրանք օգտագործվում են մազերի ճյուղերի վերացման, ծավալի ավելացման կամ մազերի առողջության վիճակի բարելավման համար:

Մազի դիմակը կիրառելու համար հետևեք այս քայլերին․

  • Լվացեք ձեր մազերը և չորացրեք սրբիչով
  • Անհրաժեշտության դեպքում կիրառել կոնդիցիոներ
  • Կիրառել մազերի դիմակ/շիճուկ և սանրել մազերը արմատներից մինչև ծայրեր
  • Մազերը ետ տանել և օգտագործել լոգանքի գլխարկ
  • Փաթաթել մազերը սրբիչով և թողնել
  • Լվանալ մազերը և չորացնել

Похожее изображение

Հարդարիչով չորացում

Մազերը ճիշտ չորացնելը շատ կարևոր դեր է զբաղեցնում մազերի խնամքի մեջ, քանի որ այն մեր առօրյայում ամենաշատ օգտագործվող գործառույթներից է։

Ահա, թե ինչպես է պետք չորացնել մազերը․

Պետք չէ ամեն օր հարդարիչով չորացնել մազերը։

Չորացնելուց առաջ, պարտադիր, անհրաժեշտ է սրբիչով լավ քամել մազերը։

Պետք չէ չորացնել խոնավ օճառոտ մազերը։ Նախ պետք է ազատվել խոնավությունից, այնուհետև հարդարել ցանկացած ձևով։

Հարդարիչը պետք չէ շատ մոտ պահել մազերին․ այն կարող է չորացնել գլխամաշկը։

Картинки по запросу mazeri fen

Հարդարում

Մազերի խնամքի այս բաժինը ներառում է մազերի ձևավորումը՝ գանգուրներ, խոպոպներ, ուղղում, հյուսքեր և այլն։

Խորհուրդ չի տրվում ամեն օր հարդարել մազերը։ Առանձնահատուկ ուշադրություն դարձրեք այդ տաք սարքերին։ Պետք է հետևել դրանց հրահանգներին և կիրառել առաջարկվող ջերմաստիճանը։

Картинки по запросу mazeri fen

Մազերի կտրում

Մազերը հաճախ կտրելը կարևոր է բոլորի համար՝ անկախ մազերի երկարությունից: Ավելին, մազերը որքան երկար են, այնքան ավելի կարևոր է թարմացնել ծայրերը:

Ահա, թե որքան ժամանակը մեկ է պետք կտրել մազերը․

3-4 շաբաթ, եթե դուք ունեք կարճ սանրվածք;

5-6 շաբաթ, եթե ունեք միջին սանրվածքների համար;

6-7 շաբաթ, եթե ունեք երկար մազեր:

Այս ժամանակացույցը կապահովի, որ դուք կկարողանաք կատարելագործել առողջ, հարթ եւ մետաքսյա մազեր: Այսուհետ մոռացեք մազերի վատ օրերի մասին:

Leave A Reply

Your email address will not be published.