Էդգար Մանուչարյանը «Ալաշկերտի» ֆուտբոլիստ

0

«Ալաշկերտը» հերթական նշանակալի ձեռքբերումն է կատարել` ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ակումբի ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի հետ:

Փորձառու գոլահարը նախկինում հանդես է եկել Երևանի «Փյունիկում», Ամստերդամի «Այաքսում», հոլանդական «Հարլեմում» և «Ապելդորնում», իսկ վերջին տարիներին Էդգարը պաշտպանում էր Եկատերինբուրգի «Ուրալի» գույները:

31-ամյա Մանուչարյանը ժամանակին ներկայացրել է Հայաստանի Մ17, Մ19 և Մ21 հավաքականները, իսկ ազգային թիմի կազմում անցկացրած 53 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ:

«Ալաշկերտի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Էդգար Մանուչարյանն արդեն ընդգրկվել է Եվրոպա Լիգայի խաղարկության հայտացուցակում: Երևանյան թիմն այսօր արտագնա խաղում ուժերը կչափի Մոնտենեգրոյի «Սուտյեսկայի» հետ:

Картинки по запросу EDGAR MANUCHARYANПохожее изображение

Leave A Reply

Your email address will not be published.