Դինա Ակոպովնան սկսում է ապրել կյանքի նոր փուլը 

0

Ես աշխարհի ամենաերջանիկ մաման եմ
Աստծո զորությանը մեռնեմ……
Կյանքս ստիպեց շուտ մեծանալ։   Արդեն 19-տարեկանում զգացել եմ , թե ինչ է նշանակում «սիրո թաղում», 20- տարեկանում զգացել եմ   ինչ է նշանակում մահվան դեմ պայքարը՝ 3- տարի ապրելով հիվանդասենյակում։   Ինքս էլ չհասկացա, որտեղից ինձ այդքան ուժ, որ սկսեցի ապրել, աշխատել, ստեղծել ու կայանալ, որպես թե՛ կին, թե՛ միայնակ մայր։
Միանակ մեծացրել, դաստիարակել, կրթության եմ տվել միակ աղջկաս։ Դաստիարակվել է Ծատուրյանական և Մեջլումյանական ոգով, որպես գրագետ դերասանուհի։ Հպարտությունս այսօր շարունակում է կրթվել Մագիստրատուրայում։ 


Բայց ամենակարևորը, որ իմ բալեն արդեն օրինակելի հարս է՝ օրինակելի ընտանիքում։ Ես վստահ ու բարձրաձայն կարող եմ ասել՝ Ակոպովնան դասվում է երջանիկ մայրերի շարքերը։  Անմնացորդ և անընդմեջ աշխատել ու աշխատում եմ, որ ծնողներս ու աղջիկս բարեկեցիկ ապրեն, վայելեն կյանքը, իսկ ես մեծանում եմ ու մոռանում, որ իբրև ունեմ անձնական կյանք։
Վերջի իրադարձությունները ստիպեցին ինձ կրկնակի մեծանալ ու սթափվել։ Երբեք այսքան չեմ անկեղծացել ու թողել, որ ներխուժեն կյանքս։Фото Dina Akopovna.
Ինչ եմ ուզում ասել, այսօր ամբողջ ներսս խառնվել է, չգիտեմ ոնց բացատրեմ ինչ եմ զգում։ Ամիսներ շարունակ ինձ տրամադրում էի նոր պաշտոնիս անցնելու համար ու չգիտեի, որ շունչս կկտրվի հենց այդ երևույթին տեսնեմ, գրկեմ։։։ Հա հա ճիշտ եք՝ 41- տարեկանում էլ զգացի կնոջ գերագույն պարգևի համը։ Իննու՛լ դու ստիպեցիր ինձ վաղ հասակում մայրանալ և վաղ հասակում տատիկ դառնալ։ Շնորհակալ եմ ձագս՝ ապագաս, կյանքիս իմաստ պարգևող։ Ես ինձ տատիկի դերում չեմ տեսնում, դրա համար կլինեմ Միայիս մորքուրը։
Ու այսօրվանից Դինա Ակոպովնան սկսում է ապրել կյանքի նոր փուլը 

Ես աշխարհի ամենաերջանիկ մաման եմ ??? Աստծո զորությանը մեռնեմ????Կյանքս ստիպեց շուտ մեծանալ։ Արդեն 19-տարեկանում…

Опубликовано Dina Akopovna Четверг, 19 июля 2018 г.

Leave A Reply

Your email address will not be published.