Վարդան Մինասյանը` Մխիթարյանի մասին

0

Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ազգային ընտրանու ավագը շարունակելու է լինել Հենրիխ Մխիթարյանը։

«Ավագը Մխիթարյանն է, ու փոփոխություն չի լինելու:

Այս երկու խաղերում Մխիթարյանի գործողություններն ինձ շատ գոհացրին: Նրա ցուցանիշներից շատ գոհ եմ:

Ինչ վերաբերում է լիդերական հատկանիշներին, ապա դրանք շատ տարբեր են: Կա առաջատար դաշտում և առաջատար` հանդերձարանում: Ինձ շատ գոհացրեց այն, ինչ տեսա Մխիթարյանի կողմից»,-ընդգծեց Վարդան Մինասյանը:

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.