Նիհարեցնող թեյերը գրեթե չեն ազդում ավելորդ քաշի վրա

0

Նիհարեցնող թեյերը գրեթե չեն ազդում ավելորդ քաշի վրա: Այդ մասին հայտարարել են ավստրալացի գիտնականները, հաղորդում է «Daily Mail»-ը:

Մասնագետները պարզաբանել են, որ առողջ ապրելակերպի եւ սպորտի հետ միասին նման թեյերը միայն կարճաժամկետ արդյունք են տալիս: Հիմնականում դրանք հանդես են գալիս որպես սովորական խմիչք:

«Իրականում չկա այնպիսի թեյ, որը կօգնի ձեզ նիհարել: Սա սովորական պատմություն է: Այն շատ լավն է՝ ճշմարտություն լինելու համար»,- նշում է Մոնաշա համալսարանի Առողջության կանխարգելման բժշկական դպրոցի դոցենտ Քեն Հարվին:

Իր հերթին, Ավստրալիայի դիետոլոգների ասոցիացիայի ներկայացուցիչ Մելանի Մաքգրիսը համաձայնել է Հարվիի կարծիքի հետ. նա նշել է, որ քաշի կորուստը կախված է մի շարք գործոններից:

«Այդ թեյի մեջ քիչ կալորիա կա, այնպես որ, եթե դուք բարձր կալորիականությամբ խմիչքները փոխարինեք թեյով, ապա ձեզ համար դա պլյուս կլինի»,- ասել է Մաքգրիսը:

Փորձագետները բոլոր ցանկացողներին խորհուրդ են տալիս նիհարեցնող թեյերի փոխարեն սովորական սեւ եւ կանաչ թեյ խմել, ինչպես նաեւ՝ մրգեր եւ բանջարեղեն ուտել:

Leave A Reply

Your email address will not be published.