5 երգ՝ թավշյա հեղափոխությունից

0

Վերջին մեկ ամսում Հայաստանը ցնցած թավշյա հեղափոխությունը պատմության մեջ կհիշատակվի նաև այդ առթիվ ստեղծված բազմաթիվ երգերով:

Հեղափոխության առաջին երգը` «Իմ քայլը», գրվեց շարժումից առաջ, ընդ որում՝ բառերի հեղինակը հենց Նիկոլ Փաշինյանն է։

Իսկ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը դարձավ հաջորդ երգի անվանումը: Այն ստեղծվեց Քայնի Վեստի «All Day» հանրահայտ սինգլի հիման վրա: Եվս մեկ երգ («Հայաստան, բարև») նվիրեց հայտնի հայ երգիչ Թաթա Սիմոնյանը:

Սփյուռքահայ երաժիշտները ևս անմասն չմնացին հայաստանյան իրադարձություններից և համընդհանուր ոգևորությունից: Համաժողովրդական շարժմանն աջակցելու նպատակով ամերիկաբնակ հայազգի դիջեյ Ժիլբերը նորովի մատուցմամբ, ռեմիքս տարբերակով ներկայացրեց «Աշխարհը մերն ա» երգը: Այն բավականին բուռն ընդունվեց, հատկապես,  միացյալ նահանգներում՝ հնչելով հանրահավաքներում, տոնախմբություններին, ամերիկահայերի ավտոմեքենաներից:

Քաղաքացիական շարժման ողջ ընթացքում գրվեցին այլ երգեր ևս՝ ռեփից մինչեւ երևանյան ֆոլկլոր: Սեր և համերաշխություն պրոպագանդող ստեղծագործությունները շատ արագ դարձան հիթեր, և դրանք այսօր հնչում են ամենուր՝ փողոցներում, փաբերում, ռեստորոններում, օն-լայն գրեթե բոլոր հարթակներում:

1. Հայկ Ստվեր «Իմ Քայլը» քաղաքացու երգը

2. «Քայլ արա, մերժի՛ր Սերժին » ռեմիքս տարբերակ

3. Թաթա Սիմոնյան «Բարև Հայաստան»

4. DJ Ժիլբեր Գալաջյան  «Աշխարհը մերն ա»

5․ Հպարտ Քաղաքացու Հիմն

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.