«Լավաշն ու հեղափոխությունը»

0

Public.am-ն այսօր առաջարկում է գնալ «Լավաշն ու հեղափոխությունը» միջոցառմանը:

Ժամանում ես մի երկիր՝ աշխատելու խոհարարական գրքի շուրջ, ու հայտնվում ես ժողովրդական շարժման էպիկենտրոնում, ոստիկանական գործողությունների ընթացքում վիրավորվում ես, հետո ուղևորվում Արցախ՝ խաշիլն ու կուրկուտը նկարելու, ու ցուցարարների փակած ճանապարհների պատճառով ժամերով կանգ առնում դեպի Սևան բացվող հիասքանչ տեսարանի առջև, հետո վայրի պայմաններում նկարում բացառիկ սև արիշտան… Այս ամենից հետո էլ հինգշաբթի օրը երեկոյան 7-ին գալիս ես Միրզոյան գրադարան՝ զրուցելու ուտեստներից ու խաղաղ անհնազադությունից։ Ջոն Լին, Արա Զադան ու Քեյթ Լիհին եկան Հայաստան՝ ավարտելու «Լավաշ» խոհարարական գրքի աշխատանքները հենց Թավշյա հեղաափոխության ամենաթեժ պահին ու այժմ կկիսվեն իրենց պատմություններով ու ցույց կտան իրենց լուսանկարները։ Հայկական ուտեստները դեռ երբեք այսքան ոգևորիչ չեն եղել։

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.