Ֆրանսիայում խանութներից կանհետանան բուսական երշիկները

Արգելված են սննդի կենդանական ծագումը մատնանշող բառերը։

0

Ֆրանսիայի խանութներում արգելել են վաճառել բուսական երշիկները, բրոկոլիի ֆարշը և բուսական ծագման այլ մթերքներ, որոնց անվանումը համընկնում է մսից պատրաստված մթերքների անվանումների հետ, հաղորդում է «Independent»-ը։

Ֆրանսիացի պատգամավորների կարծիքով՝ միս չպարունակող մթերքներում նման բառերի օգտագործումը գնորդներն մոլորության մեջ է գցում։ Արգելված են սննդի կենդանական ծագումը մատնանշող բառերը։ Օրինակ՝ սթեյք, երշիկ կամ ֆիլե։ Իրավախախտներին 300 հազար եվրո տուգանք է սպառնում։

Արգելքը նախաձեռնել է պատգամավոր Ժան Բատիստ Մորոն։

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.